ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից զրկվելուն։
«Վաշինգտոնը հին աշխարհի էներգետիկ շուկայի վերաբաշխման գլխավոր շահառուն է։ Ռուսական մրցակցային գազից հրաժարվելն ամենաբացասական կերպով ազդում է եվրոպական քաղաքների բնակիչների կենսամակարդակի վրա։
ԱՄՆ-ի քաղաքականության առաջին զոհը դարձել է եվրոպական խոշորագույն տնտեսությունը՝ ԳԴՀ-ն, որը ստիպված է բնական գազը գնել զգալիորեն ավելի բարձր գներով և կրճատել է մի շարք խոշորագույն ու լեգենդար արտադրություններ»։
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին Ռուսական «Գազպրոմ» ՓԲԸ-ն դադարեցրել է Ուկրաինայի տարածքով բնական գազի մատակարարումը դեպի ԵՄ երկրներ՝ հնգամյա տարանցման պայմանագրերի ժամկետը լրանալու պատճառով։