Կարևոր իրադարձություններ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ

02 Հունվար, 2025 18:10
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ

Չինաստանի առևտրի նախարարությունը հինգշաբթի 28 ամերիկյան ընկերությունների է ներառել արտահանման վերահսկողության ենթակա կազմակերպությունների իր ցանկում, հայտնում է Xinhua գործակալությունը։

Ըստ չինական լրատվամիջոցի՝ այս քայլն ուղղված է երկրի ազգային անվտանգության և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարմանը, դրանց թվում՝ չտարածման պարտավորություններին։

Այսուհետև կարգելվեն 28 ընկերությունների, դրանց թվում՝ General Dynamics-ի, L3 Harris Technologies-ի և Intelligent Epitaxy Technology-ի հետ երկակի նշանակության ապրանքների արտահանման գործարքները, և այս ուղղությամբ իրականացվող ցանկացած գործունեություն պետք է անհապաղ դադարեցվի, ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Նախարարությունից հավելել են, որ հատուկ անհրաժեշտության դեպքում արտահանողը պետք է դիմում ներկայացնի ՉԺՀ-ի Առևտրի նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար։

«Չինաստանի կառավարությունը կշարունակի անշեղորեն խթանել բարձր մակարդակի բացումը դեպի արտաքին աշխարհ, խստորեն պաշտպանել տարբեր տնտեսվարող սուբյեկտների օրինական իրավունքները և շահերը և կնպաստի միջազգային պահանջներին համապատասխանող առևտրի զարգացմանը»,- հինգշաբթի հայտարարել է Առևտրի նախարարության ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին