Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում Նոր կյանք-Արալեզ գյուղի ճանապարհին՝ գծանցի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 31-ամյա Էրիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» և 27-ամյա Գալուստ Շ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։