Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայանիստ բնակավայրում տուն է այրվում,
Ոստիկաններն ու պարեկները տեղեկություններ են ստացել, որ նշված վայրից Մասիսի հիվանդանոց են հոսպիտալացվել 2 քաղաքացիներ՝ կին և աղջիկ։
Հրշեջները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե սպանություն՝ պարզվում է։ Ինչպես նաեւ ճշտվում են տան սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածների և մահացածի ինքնությունը։