Կարևոր իրադարձություններ

Իրանը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Արևմուտքի հետ

04 Հունվար, 2025 14:25
Իրանը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Արևմուտքի հետ

Թեհրանը պատրաստ է անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն դրանք պետք է հանգեցնեն համաձայնության:

Այս մասին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Նա միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը ռազմավարական սխալ է անվանել:

«Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կնպաստի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդմանը»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին