Լաս Վեգասի «Trump International» հյուրանոցի մուտքի մոտ «Tesla Cybertruck» մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, մի քանիսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է NBC News-ը։
«Trump Organization»-ը հաստատել է Լաս Վեգասի Trump հյուրանոցում էլեկտրական մեքենայի բռնկման մասին լուրը: Պատճառները հետաքննվում են։
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ նման դեպք ընկերությունը երբևէ չի գրանցել, պատահարն ամբողջությամբ կհետաքննվի։