Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Հակոբյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

30 Դեկտեմբեր, 2024 19:22
Էդուարդ Հակոբյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և  ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված  բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում:  

Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Մանուկյանի երկարամյա ծառայությունը և նշանակալի ներդրումը համակարգի բարեփոխումների ու զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Արթուր Մանուկյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով՝ «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված հարկային և մաքսային մարմինների խնդիրների իրականացման, ինչպես նաև հարկային և մաքսային  մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար։

Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Մանուկյանին՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում դրսևորած բարձր պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին