Կարևոր իրադարձություններ

Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում. 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

01 Հունվար, 2025 18:23
Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում. 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։15-ի սահմաններում Փամբակ գյուղի վարչական տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Ա․-ն իր վարած «Mitsubishi P ajero» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի հարյուր մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդին և 1 ուղևորի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենա և փակել գազաբալոնի փականը։


 

Լրահոս

Դիտել ավելին