Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով «112» Տելեգրամի ալիքը։
Կարապետյանին բերման են ենթարկել մայրաքաղաքի Տվերսկայա փողոցից։
Հայաստանում նա հետախուզվում է ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցության, պաշտոնեական դիրքի չարաշահման և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։