Դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։
Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։
Roadpolice.am կայքում, սեղմելով «Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը,«Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում» ենթաբաժնում կարող եք գրանցվել և օրացույցի միջոցով ընտրել առավել հարմար ժամանակահատվածը։
ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, կիրականացնի մոնիթորինգ՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով։
Քաղաքացիներին հորդորում ենք՝ հերթագրման հարթակի գործարկման
մասով խնդիրներ առաջանալու կամ առաջարկների դեպքում տեղեկատվությունն ուղարկել [email protected] էլ․ փոստին։
Միաժամանակ, Եթե հերթագրվել եք օնլայն, սակայն, չեք կարող մոտենալ՝ հորդորում ենք չեղարկել այցը՝ սպասարկման հնարավորություն տալով այլ անձանց։
Չեղարկված այցերի դեպքում օրացույցի պատուհանները կբացվեն քաղաքացիների սպասարկման համար։