Կարևոր իրադարձություններ

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին

30 Դեկտեմբեր, 2024 17:08
Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին

2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը: Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել է դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանն անվավեր է ճանաչել՝ Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,1 հա մակերեսով հողամասի՝ 2006 թվականի սեպտեմբերի 29-ի աճուրդը:

Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2006 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն ու վերականգնել 0,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը:

Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել

Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,3 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Որպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ.-ի սեփականության իրավունքի
պետական գրանցումն ու վերականգնել 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը: Ոպես հետևանք՝ Դատարանն անվավեր է ճանաչել Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի և Մ.Մ.-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, հողամասի նկատմամբ Մ.Մ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և վերականգնել 0,15 հա մակերեսով հողամասի նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը։

Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերոնշյալ 4 հողամասերի նկատմամբ կգրանցվի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին