«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ օրվա ընթացքում մեծ աղմուկ բարձրացավ այն տեղեկության առումով, թե Պարույր Սևակի փողոցի վրա շենք է քանդվել: Ընդ որում, նշվում էր, որ շենքը պայթեցվել է: Սակայն քաղաքապետարանից պարզաբանել են, որ շենքը քանդվել է իրենց թույլտվությամբ և ոչ թե պայթեցման, այլ ապամոնտաժման միջոցով:
Ի պատասխան «Փաստի» հարցման, կառուցապատող ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հավելեցին, որ քանդման հետևանքով հարակից տարածքներին որևէ վնաս չի հասցվել: Քանդման աշխատանքներից մեկ ժամ անց տեղի բնակիչները մեր թղթակցին տեղեկացրեցին, որ փոշու ամպը «կանգնած է եղել 2-3 րոպե»: Ի դեպ, այդ պահին արդեն մաքրման ու լվացման աշխատանքներ էին ընթանում տարածքում»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: