Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

17 Սեպտեմբեր, 2024 20:46
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին