Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ է տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:
Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջել է Հունգարիայի թիմին: