Կարևոր իրադարձություններ

Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը. Սանոսյան

19 Սեպտեմբեր, 2024 22:28
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը. Սանոսյան

Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերություններից 40-ը, վերջին թերության շտկման փուլում է, որից հետո հերթական աուդիտի նպատակով կհրավիրի եվրոպացի գործընկերներին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում:

Նախարարի խոսքով՝ տարիներ ի վեր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես պետական մարմին, ունեցել է որոշակի թվով հաստիքներ և ցածր աշխատավարձ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ կոմիտեի շատ աշխատակիցներ դուրս են եկել և աշխատանքի անցել մասնավոր ավիաընկերություններում, երբեմն նաև տեղափոխվել այլ երկրներ:

«Եվ, երբ մեր եվրոպական ավիացիոն ոլորտի գործընկերներն այց ու ուսումնասիրություն են իրականացրել մեզ մոտ, արձանագրել են, որ այդ քանակի մարդկանցով հնարավոր չէ այդ ոլորտի որոշ անվտանգային հարցեր բավարար չափով ապահովել, ինչն էլ հիմք է դարձել, որ մեր ավիացիոն ոլորտը դեպի Եվրոպա ուղղությամբ հայտնվի «սև ցուցակում»:

Նրանք արձանագրել են 41 տարբեր թերություններ, բայց դրանք հիմնականում առնչվում են աշխատակիցների քանակին: Սակայն այդ 41 թերություններից 40-ը վերացված է»,- նշել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին