Կարևոր իրադարձություններ

«Comedy Club» հեռուստաշոուն փակվում է

19 Սեպտեմբեր, 2024 17:23
«Comedy Club» հեռուստաշոուն փակվում է

19 տարի եթեր հեռարձակվող Comedy Club հումորային հեռուստաշոուն փակվում է։ Այս մասին հայտնել է Գարիկ Խառլամովը.

«Սիրելի՛ բարեկամներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»:

Հեռուստաշոուն վերջին անգամ եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ին։

Վերջին եթերի հյուրերը կլինեն «Կանանց ստենդափի» աստղերը, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը, դերասանուհի Նատալյա Բոչկարյովան, «Մի անգամ Ռուսաստանում» շոուի դերասաններ Ազամատ Մուսագալիևը, Դենիս Դորոխովը, Յանա Կոշկինան, ակումբի նախկին ռեզիդենտ Գավրիիլ Գորդեևը, ինչպես նաև ակումբի գործադիր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին