Կարևոր իրադարձություններ

Անդրեասյանն ու Կոպիրկինն անդրադարձել են միջմշակութային համատեղ նախաձեռնությունների

19 Սեպտեմբեր, 2024 17:54
Անդրեասյանն ու Կոպիրկինն անդրադարձել են միջմշակութային համատեղ նախաձեռնությունների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին:

Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: 

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին