Կարևոր իրադարձություններ

Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք (լուսանկարներ)

19 Սեպտեմբեր, 2024 18:55
Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք (լուսանկարներ)

Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ հետևողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։

Բեռնատարի վարորդ  Ս.ՈՒ.-ն չունենալով  համապատասխան փաստաթղթեր փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19խմ տախտակ։

Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին