Կարևոր իրադարձություններ

Կրթահամալիրներ կկառուցվեն Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում

19 Սեպտեմբեր, 2024 20:06
Կրթահամալիրներ կկառուցվեն Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ:

Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի  նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր  կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց  5 հասցեում գտնվող  հողամասի նվիրաբերությունը: Այն նույնպես կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։

Գործադիրը բավարարել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից  օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը զբաղվում է Պեպսի ապրանքային նշանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների ներմուծմամբ։ 2021 թ. ընկերությունը հիմնադրել է արտադրություն և դարձել ՊեպսիԿո համաշխարհային հայտնի բրենդի պաշտոնական շշալցնող և այդ բրենդին պատկանող մի շարք այլ ապրանքների ներմուծող։ Ընկերությունը նաև ստեղծել է իր սեփական ապրանքանիշերը՝ Մաքս Փաուեր էներգետիկ ըմպելիքներ, Մաքս սառը սուրճեր և Ֆրուտետտո լիմոնադներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցը նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու (ինչպես նաև արտահանելու) նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի ներդրում, որից 26 մլն-ը՝ սարքավորման ձեռքբերման, իսկ մնացած 7 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։ Ներկայումս առկա է 19 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 376,500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ 

Գործադիրը բավարարել է «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի-կոլա բոթլեր» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից  օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը զբաղվում է Պեպսի ապրանքային նշանին պատկանող գազավորված զովացուցիչ ըմպելիքների ներմուծմամբ։ 2021 թ. ընկերությունը հիմնադրել է արտադրություն և դարձել ՊեպսիԿո համաշխարհային հայտնի բրենդի պաշտոնական շշալցնող և այդ բրենդին պատկանող մի շարք այլ ապրանքների ներմուծող։ Ընկերությունը նաև ստեղծել է իր սեփական ապրանքանիշերը՝ Մաքս Փաուեր էներգետիկ ըմպելիքներ, Մաքս սառը սուրճեր և Ֆրուտետտո լիմոնադներ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցը նախատեսվում է օգտագործել թողարկված արտադրանքը տեղափոխելու (ինչպես նաև արտահանելու) նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 33 մլն դրամի ներդրում, որից 26 մլն-ը՝ սարքավորման ձեռքբերման, իսկ մնացած 7 մլն-ը՝ աշխատավարձային ֆոնդի համար։ Ներկայումս առկա է 19 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ 376,500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքի արժեքը կազմում է 26 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3.9 մլն դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին