Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին անկախության տոնի առթիվ

19 Սեպտեմբեր, 2024 22:36
Իրանի նախագահը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին անկախության տոնի առթիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Անկախության տոնի առիթով: 

Ինչպես հայտնում է  ԻՌՆԱ–ն, Փեզեշքիանն առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին: 

Փեզեշքիանը ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր և կայուն կապերի կապակցությամբ, որոնք աստիճանաբար զարգանում են:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և այդ օրվանից երկրները լավ հարևաններ են»,-նշել է Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին ուղղված ուղերձում: 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին