Կարևոր իրադարձություններ

Մոլդովայում հնարավոր է արգելվի «Flyone Armenia»-ի աշխատանքը

02 Հունվար, 2025 20:30
Մոլդովայում հնարավոր է արգելվի «Flyone Armenia»-ի աշխատանքը

Մոլդովայի իշխանությունները ցանկանում են արգելել մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունների աշխատանքը։ Համապատասխան նախագիծն առաջարկել է քննարկման դնել ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը։

Նման որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին։

Ցանկում ներառվել են ավելի քան 20 երկրների ավիաընկերություններ, այդ թվում` Ռուսաստանի, Հայաստանի, Աֆղանստանի, Ղրղզստանի, Տանզանիայի, Կոնգոյի, Իրանի, Լիբիայի և Սուդանի։

Արգելքի տակ կարող է հայտնվել «Flyone Armenia» ավիափոխադրողը: Օրենքի նախագիծը նախատեսվում է քննարկել մինչև հունվարի 9-ը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին