Կարևոր իրադարձություններ

Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել

02 Հունվար, 2025 21:15
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել

«Մերձդնեստրի տարածքում գործող բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, բացառությամբ սննդի արտադրությամբ զբաղվողներից, դադարեցրել են աշխատանքը»,-այսօր հայտարարել է ինքնահռչակ հանրապետության տնտեսական զարգացման նախարարը։

Փոխանցում է Azatutyun-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ հունվարի 1-ից դադարեցվել է նաև բնակելի շենքերի ջեռուցումը ինչպես նաև տաք ջրի մատակարարումը բնակչությանը։

«Մեր էներգետիկ պաշարները պարզապես չեն հերիքում։ Եթե մոտ ապագայում այս խնդիրը չհաղթահարվի, պրոբլեմներն անդառնալի բնույթ կստանան, արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկումն անհնարին կդառնա», - նշել է նախարարը։

Մերձդնեստրում սկիզբ առած էներգետիկ ճգնաժամի պատճառը ռուսական գազի մատակարարումների դադարեցումն է Մոլդովա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին