Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 18-ամյա Սերյոժա Պետրոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակեպատ պատին և դռանը։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Ս․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Պետրոսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։