Կարևոր իրադարձություններ

Հայաստանում քանի անձ է ստացել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն

19 Սեպտեմբեր, 2024 22:07
Հայաստանում քանի անձ է ստացել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ 2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանում 1,699 անձ ստացել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական (ՀԱՀՍԱ) աջակցություն։

Բռնությունից տուժած 132 անձ մասնակցել է տեղեկատվական հանդիպումների։

1,329 անձ, այդ թվում՝ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված անձինք և սահմանամերձ համայնքներում բնակվողներ, մասնակցել են ԿԽՄԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված խմբային հանդիպումներին՝ նվիրված քաղաքացիական բնակչության տարբեր շերտերի վրա զինված հակամարտությունների թողած հոգեբանական հետևանքներին։

136 անդամ անհայտ կորածների ընտանիքներից հոգեբանական աջակցություն է ստացել տնայցերի կամ աջակցության խմբերի միջոցով։

14 խմբային ՀԱՀՍԱ հանդիպում է կազմակերպվել տարբեր մարզերում՝ ներառյալ անհայտ կորածների 52 ընտանիքների 80 անդամների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին