«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Բագրատ սրբազանը, որն այս օրերին ակտիվ շփումների մեջ է քաղաքական-հասարակական տարբեր խմբերի հետ եւ նախապատրաստվում է սեպտեմբերի 22-ի հավաքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անգամ նեղ շրջապատում՝ Սրբազան շարժման համակարգող խորհրդում, չի բացում փակագծերը իր առաջիկա անելիքների մասով։
Կարեն Բեքարյանի ղեկավարած խորհրդի կազմում ընդգրկված են խորհրդարանական երկու ուժերից եւ մի քանի արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ Արցախի քաղաքական դաշտից երկու ներկայացուցիչ: Խորհուրդը պարբերաբար հավաքներ է կազմակերպում, սակայն սրբազանը հիմնականում լսողի դերում է: Նա չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը՝ շարժման մարտավարության եւ անելիքների մասին։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Համալիրում մոտ տասը հազարանոց մեծ դահլիճը մեկ օրով վարձակալելու համար 10 մլն դրամ են վճարել»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: