Կարևոր իրադարձություններ

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին

19 Սեպտեմբեր, 2024 17:35
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:

 Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել  են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:

Վարչապետն ընդգծել  է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին