Կարևոր իրադարձություններ

Վերջին օրերին մի շարք վարչական շրջաններում կրկին ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել

19 Սեպտեմբեր, 2024 19:06
Վերջին օրերին մի շարք վարչական շրջաններում կրկին ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիների և բարդիների տապալման վերաբերյալ.

«Վերջին օրերին մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել: Դրանք այս անգամ ևս վնասել են  քաղաքացիների գույքը՝ ստեղծելով անվտանգության խնդիր:

Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն։ Բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին