Եթե երեխայի մոտ առկա է՝
3 շաբաթ տևող հազ,ենթատենդային (սուբֆեբրիլ, 37,1-37,5 աստիճան) ջերմություն,մարմնի զանգվածի անկում կամ աճի հապաղում,առատ քրտնարտադրություն,անկայուն հոգեվիճակ,անհասկանալի հոգնածություն,վատ ախորժակ,եթե կա սերտ շփում տուբերկուլոզ ունեցող հիվանդի հետ, պետք է դիմել մասնագետի:
Կիրականացվի՝
օբյեկտիվ զննում,
ԳԻԱՓ (գամմա ինտերֆերոնի արտազատման փորձ, IGRA),
ռենտգեն հետազոտություն,
համակարգչային շերտագրում (КТ):
Տուբերկուլոզը լինում է նաև արտաթոքային և ախտահարում է այլ օրգաններ` արտահայտելով հետևյալ նախանշանները.
ավշային հանգույցների մեծացում,
որովայնի ցավ,
միզուղիների բորբոքում,
մաշկի, ոսկրերի, հոդերի, գլխուղեղի խնդիրներ: