Կարևոր իրադարձություններ

Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են մեծ ազդեցություն ունենալ. Պապոյան

19 Սեպտեմբեր, 2024 17:13
 Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են մեծ ազդեցություն ունենալ. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը:

Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, ներդրումներին, զբոսաշրջությանը։

Նախարարը խոսել է նաև հայկական գինու մասին, նշելով, որ այն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ.

«Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, ինչու՞ անխոչընդոտ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք։ Շատ մասնագետների գնահատմամբ հայկական գինին իր որակով չի զիջում բազում առաջատար երկրների գինիներին: Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շատ մեծ նշանակություն և ազդեցություն ունենալ»։

«Ներդրումներ հայրենիքում․ առանցքային ոլորտներն ու սփյուռքի մասնակցության հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Նա հարցուպատասխանի ընթացքում քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները.

«Ես ինքս երկար տարիներ ապրել եմ Սփյուռքում և կարծում եմ պետք չէ տարանջատել Սփյուռքի և Հայաստանի ներդրողներին, պետությունը մշտապես պատրաստ է աջակցել բոլոր ներդրողներին»։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին