Կարևոր իրադարձություններ

Կարմրուկի տեղական բռնկումները մարել են, ունենք միայն բերովի դեպքեր. նախարար

19 Սեպտեմբեր, 2024 13:45
Կարմրուկի տեղական բռնկումները մարել են, ունենք միայն բերովի դեպքեր. նախարար

«Նեղոսյան տենդի և կարմրուկի մասով ունենք շատ լավ վիճակ: Վերջին երեք շաբաթվա ընթացքում գրանցել ենք միայն բերովի դեպքեր, տեղական բոլոր բռնկումները մարվել են, բայց պետք է աշխատանքները շարունակենք»,-այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վերջինս հիշեցրեց, որ առաջիկայում գրիպի սրացման սեզոնն է և խորհուրդ տվեց, հորդորեց, որ բոլոր ռիսկի խմբում գտնվողները դիմեն պոլիկլինիկա ու պատվաստվեն գրիպի դեմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին