Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. սպասվում է բուք

20 Փետրվար, 2025 14:00
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. սպասվում է բուք

Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին շրջանների զգալի մասում, 24-25-ին՝ առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին հարավարևելյան 5-8մ/վ, փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի 6-9, 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի ևս 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին՝ շատ ուժեղ:

 
Փետրվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

Լրահոս

Դիտել ավելին