ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ստեղծել ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողով:
ԱԽ քարտուղարը, սակայն, չմանրամասնեց, թե որ ուղղություններով է փոփոխություն նախատեսվում:
Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ:
Նրա խոսքով՝ ողջ գործընթացը լինելու է հրապարակային: