Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի. Կառավարությունը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների նախագծին:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ խախտումներում, որ կապված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան, ըստ իրավիճակի, ավելի ազատ լինել:
«Ես շեշտում եմ անվտանգությունը, որովհետև կան երթևեկության ընդհանուր կանոններ, և որոշ իրավիճակներում «ներելի» են։ Պետությունը հաճախ ավելի խիստ մոտեցում չի դրսևորում, այլ սահմանափակվում է՝ կիրառելով տուգանք կամ համանման վարչական պատասխանատվության միջոցներ, բայց կան խախտումներ, որ երթևեկության անվտանգության վրա էական ազդեցություն ունեցող են, և պետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ չթույլատրելով նման վարքագիծը»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ 9 միավորից 13-ի անցնելու դեպքում կա կոնսենսուս, որ կխստացվեն այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը. «Օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։ Սրանք այն շեմերն են, որտեղ խիստ մոտեցում պահպանելու կարիք կա, անվտանգային բաղադրիչը ավելի վեր դասելու»։
Նախատեսվում է փոփոխություններն ուժի մեջ դնել 2025թ. մայիսի 1-ից: