Կարևոր իրադարձություններ

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները. Գալյան

20 Փետրվար, 2025 13:10
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները. Գալյան

Նախորդ տարիների ընթացքում փորձեր եղել են Սահմանադրության նոր նախագծի հետ կապված հայեցակարգերի մշակման և  այդ հայեցակարգերը կարելի է ասել, ըստ էության, մշակված են:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ՝ Սահմանադրության նոր տեքստի մշակումը: Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են:

Սահմանադրության նախագծի տեքստը պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները: Այն հանձնառությունը, որը ստացել ենք միտված են նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները: Դրանից հետո արդեն, իհարկե, որոշում կկայացվի հանրաքվե իրականացնել»,-ասել է նա:

Գալյանը հավաստիացրել է, որ կառավարման մոդելի փոփոխություն նախատեսված չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին