ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին մասնակցել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի անունից Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակից պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին:
Ինչպես հայտնել են նախարարությունից, Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել գործընկերոջ՝ Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ: