Կարևոր իրադարձություններ

Էր Ռիադը ողջունել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելու առաջարկը

16 Փետրվար, 2025 00:16
Էր Ռիադը ողջունել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելու առաջարկը

Էր Ռիադը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելու առաջարկը:

Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է նաև Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցը:

«Վերահաստատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու մեր շարունակական ջանքերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Կրեմլի ղեկավարի հետ իր առաջիկա հանդիպումը հավանաբար տեղի կունենա Սաուդյան Արաբիայում, սակայն ժամկետներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել:

 

Լրահոս

Դիտել ավելին