Կարևոր իրադարձություններ

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում. Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

19 Փետրվար, 2025 10:50
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում. Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին