Կարևոր իրադարձություններ

Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իր ինքնաթիռը ցանկանում են խոցել

19 Փետրվար, 2025 12:07
Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իր ինքնաթիռը ցանկանում են խոցել

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ «մեծ մաֆիաների» ներկայացուցիչները ցանկանում են հրթիռով խոցել իր ինքնաթիռը:

Այս մասին գրում է france24.com-ը:

«Նրանք ցանկանում են հրթիռ արձակել իմ ինքնաթիռի վրա... ոչ թե մեկ, այլ երկու հրթիռ: Մենք գիտենք, թե ովքեր են նրանք», - Բոգոտայում ասել է Կոլումբիայի պատմության մեջ առաջին ձախակողմյան նախագահը:

Նա հավելել է, որ հրթիռները գնել են «թմրանյութերի վաճառքով զբաղվողները»:

«Ինչո՞ւ են ցանկանում ինձ արագ տապալել, որովհետև գիտեն, որ մենք հետևում ենք Կոլումբիայի մեծ մաֆիաներին», - ասել է Պետրոն՝ նրանց թվում նշելով ELN պարտիզանական խմբավորումը։

Պետրոն ընտրվել է 2022 թվականին՝ խոստանալով «լիակատար խաղաղություն» բերել Կոլումբիային, որը պայքարում է ձախակողմյան պարտիզանների, աջակողմյան պարագլուխների, թմրակարտելների և կառավարության միջև վեց տասնամյակ շարունակվող զինված հակամարտությունից ազատվելու համար: Զինված խմբավորումների հետ խաղաղության բանակցությունները մի քանի անգամ խափանվել են։

 

Լրահոս

Դիտել ավելին