Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞

18 Փետրվար, 2025 08:56
«Փաստ». Դեսպանը հետ կկանչվի՞

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ պարզապես ձախողված էր, ապա Մյունխենում համանման «հանդիպումը», մեղմ ասած, խայտառակություն է եղել:

Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հանդիպմանը հայկական Սփյուռքի որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։

«Հանդիպումին չէին մասնակցել ո՛չ Հայոց Թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը»,- մասնավորաբար գրել էր Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը՝ հավելելով, որ չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական, իսկ Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքից սարսափելի նեղված ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինյանը: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա պարզապես «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել:

Ավելին, կան տեղեկություններ, որ դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին