Կարևոր իրադարձություններ

2 տղամարդ կոտրել են Նովոսիբիրսկի օդանավակայանի ելքի դուռը, վազել ինքնաթիռի հետևից

18 Փետրվար, 2025 14:37
2 տղամարդ կոտրել են Նովոսիբիրսկի օդանավակայանի ելքի դուռը, վազել ինքնաթիռի հետևից

Դեպի Բրատսկ չվերթից ուշացած երկու ուղևոր Նովոսիբիրսկի օդանավակայանում իրարանցում են սարքել՝ փորձելով հասնել ինքնաթիռի հետևից։

Ըստ SHOT ալիքի՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ի առավոտյան։ 

Տղամարդիկ ուշացել են իրենց թռիչքից, բայց որոշել են չհանձնվել: S7 Embraer 170-ին հասնելու համար 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և 42-ամյա Սպարտակ Թ.-ն կոտրել են դուռը, որից հետո միացել է հրդեհային ազդանշանը, իսկ իրենք դուրս են եկել օդանավակայանի հարթակ։

Ինքնաթիռի նրանց անհաջող հետապնդումը շատ արագ ավարտվել է, քանի որ նրանց ձերբակալել են անվտանգության աշխատակիցները։

Օրինախախտները վերադարձվել են օդանավակայանի շենք, նրանց նկատմամբ արձանագրություններ են կազմվել տրանսպորտի անվտանգության պահանջները խախտելու համար։ Այժմ վերջիններիս սպառնում է առնվազն 5 հազար ռուբլի տուգանք։

Ըստ մեկնաբանությունների՝ նրանք ազգությամբ հայ են: 

 

Լրահոս

Դիտել ավելին