Կարևոր իրադարձություններ

«Փաստ. Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ

15 Փետրվար, 2025 09:27
«Փաստ. Դատական գործերի վերաքննություն իրականացնելիս առաջարկվում է սահմանել բողոքների քննության գրավոր ընթացակարգ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում:

Ըստ նախագծի հեղինակների, դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թթ. ռազմավարությամբ ամրագրվեցին անհրաժեշտ մի շարք գործողություններ՝ կապված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, դատական համակարգի բարեփոխումների, քրեաիրավական, քաղաքացիական և վարչական դատավարության, սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հետ։

Նշվում է՝ դատարանների գործունեության վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանների կողմից քննված մեծաքանակ քրեական գործեր բողոքարկվում են վերաքննիչ դատարանում: Մասնավորաբար՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերի քննության ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 3394, որից բողոքարկված վարութային ակտերի ընդհանուր թիվը կազմել է 1725:

Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը կազմել է 558 գործ: Իսկ հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվն է մոտ 8674 գործ:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում: Ըստ նախագծի հեղինակների, դատական և իրավական բարեփոխումների 2021-2026 թթ. ռազմավարությամբ ամրագրվեցին անհրաժեշտ մի շարք գործողություններ՝ կապված դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, դատական համակարգի բարեփոխումների, քրեաիրավական, քաղաքացիական և վարչական դատավարության, սնանկության, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հետ։ Նշվում է՝ դատարանների գործունեության վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանների կողմից քննված մեծաքանակ քրեական գործեր բողոքարկվում են վերաքննիչ դատարանում:

Մասնավորաբար՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններում քրեական գործերի քննության ընդհանուր թիվը 2024 թվականին կազմել է 3394, որից բողոքարկված վարութային ակտերի ընդհանուր թիվը կազմել է 1725: Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր թիվը կազմել է 558 գործ: Իսկ հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր թիվն է մոտ 8674 գործ:

Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ բողոքների՝ դատական նիստում քննելու իրավական հնարավորություն։ Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կգա եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում, գործի քննության ցանկացած փուլում կարող է որոշում կայացնել վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու մասին՝ գրավոր ընթացակարգով իրականացող վարույթը փոխակերպելով բանավոր ընթացակարգի։

Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ընձեռվում նաև ողջամիտ ժամկետ սահմանել դատարանի համար՝ վճիռը կողմերին ուղարկելու պարտականության ապահովման տեսանկյունից։ Առաջարկվում են այլ փոփոխություններ ևս:

Ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ, դատական ակտերի պատշաճ ծանուցումների ապահովման տեսանկյունից ապահովել իրական և օբյեկտիվ հնարավորություն օրենսգրքով սահմանված ժամկետներում իրականացնել դատավճիռը կողմերին ուղարկելու պահանջը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին