Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու

15 Փետրվար, 2025 08:34
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ Գյումրիում մարտին կայանալիք ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է:

ArmLur.am-ը հայտնել էր, որ հինգշաբթի օրը ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն մեկնելուց ժամեր առաջ հավաքվել եւ քննարկել են Գյումրիում կայանալիք ընտրությունները:

ՔՊ նիստի «գլխավոր դերակատարներից» մեկը համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է եղել, որը վստահեցրել է՝ իրենից հասանելիք ամեն ինչ անում է, հանդիպում է քաղաքացիների հետ, շահում նրանց վստահությունը, որ ընտրվի:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամները, անգամ Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն է եկել Երեւան՝ ՔՊ նիստին մասնակցելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի մասը անհանգստություն է հայտնել, որ իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, քանի որ մյուս թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան նույնպես մեծ հեղինակություն ունեն Գյումրիում:

Չնայած այս անհանգստություններին՝ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին, թե խոչընդոտներ կլինեն, բայց ամեն ինչ լավ կլինի:
Ուղղակի հրահանգել է մինչեւ ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին