Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». «Մերսի քեզ, Ավինյան Տիկո». համազգային չհայտարարված «սուգ է»

14 Փետրվար, 2025 09:23
«Իրավունք». «Մերսի քեզ, Ավինյան Տիկո». համազգային չհայտարարված «սուգ է»

«Իրավունք» թերթը գրում է.

«Այնպես, ինչպես« Թել-Սել»-ն է բոյկոտում տրանսպորտի թանկացմանը, թերեւս մի ամբողջ ընդդիմություն չկարողացավ կազմակերպել։ Արդեն մի քանի օր է, ինչ շատ ուղեւորներ նստում են ավտոբուս, եւ պարզվում է` վճարման ապարատը «կախաղան է բարձրացել», հավանաբար, իշխանության ու ընդդիմության ձեռքը։

Համենայնդեպս, ավտոբուսի վարորդները գուժում են. «Կախել ա»։ Դե քանի որ այդ կապակցությամբ էլ համազգային չհայտարարված «սուգ է», բոյկոտող ու չբոյկոտող քաղաքացիները հաշտ-համերաշխ անվճար երթեւեկում են։

Մետրոպոլիտենն էլ մի ուրիշ «կինո է բռնել»։ Մարդիկ տարբեր փաթեթներով լիցքավորում են քարտերը, բայց՝ զուր։ Մետրոպոլիտենի աշխատակիցները մի քանի փորձերից հետո հորդորում են զանգել «Թել-Սել», որովհետեւ լիցքավորված քարտը հաճախ չի աշխատում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին