Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից

14 Փետրվար, 2025 08:55
«Հրապարակ». Ինչո՞ւ էին «թռել» քվեարկությունից

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ անկախ պատգամավոր, նորաստեղծ ՄԱՍԿ-ի ղեկավար Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից ու բախտակից Հակոբ Ասլանյանը չմասնակցեցին «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը։

Թեեւ քվեարկությունից օրեր առաջ Աղազարյանը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ դա լինելու է «թիկունքից հարված Ռուսաստանին», որը ներկայում գտնվում է պատերազմի մեջ, սակայն քվեարկության ժամանակ դահլիճ չեկան։

Ինչո՞ւ էիք «թռել» քվեարկությունից․ երեկ մեր հարցին Աղազարյանը պատասխանեց․

«Այո, դեմ եմ նախագծին, գտնում եմ, որ շատ վատ՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ քաղաքական քայլ է, հետեւաբար, հետեւանքները շատ վատ են լինելու, բայց քննարկեցինք պարոն Ասլանյանի հետ եւ նպատակահարմար գտանք, որ չմասնակցենք քվեարկությանը: Չքվեարկելը եւ նախօրոք արտահայտվելը, որ դեմ եմ, չեմ կարծում, թե հնարավորություն կտա վաղը, մյուս օրը մանեւրելու»։

Նկատենք, որ Հակոբ Ասլանյանը նախկինում աչքի էր ընկնում հակառուսական հայտարարություններով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին