Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել

15 Փետրվար, 2025 08:26
«Հրապարակ». Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնել, ինչի մասին վկայում է Թրամփ-Պուտին հայտնի հեռախոսազրույցը, Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Ռուսաստանի դեմ հիվանդագին քայլեր ձեռնարկել` չգիտակցելով Հայաստանի պետական շահը եւ վնասելով ՀՀ-ին։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանն այս օրերին Ուկրաինա է այցելել, հանդիպել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ եւ ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն ու հիացմունքն է հայտնել Գերագույն ռադայի գործընկերներին՝ «երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը»:

Պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք նաեւ, որ Խանդանյանն այցելել է Բուչա` հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին: Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Ուկրաինան ողջունել է Ադրբեջանի հաղթանակը եւ բազմիցս ցույց տվել իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանդեպ։

Անգամ եթե այդպես չլիներ, ապա աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին