Միայն Ուկրաինան կարող է երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել:
Այս մասին Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոստանալով աջակցել Կիևին այդ հարցում։
Ըստ Մակրոնի, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, դա հիանալի նորություն կլինի:
«Սակայն միայն ուկրաինացիները կարող են բանակցություններ վարել տևական և երկարատև խաղաղության շուրջ: Մենք կօգնենք նրանց:
Մենք՝ եվրոպացիներս, պետք է ամրապնդենք մեր հավաքական անվտանգությունը և դառնանք ավելի անկախ: Ֆրանսիան կխաղա իր դերը այս գործընթացի արագացման գործում: Եկեք Եվրոպան դարձնենք ավելի ուժեղ և ինքնիշխան հիմա»,- հավելել է Մակրոնը։