Մինսկում 15 օրով կալանավորվել է ՀՀ և Բելառուսի քաղաքացի բլոգեր Բելլան, որը վարում էր «У Бэллы» անվանմամբ բլոգ։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ նա Բելառուսում ձերբակալվել է ադրբեջանական կողմի պահանջով և մեղադրվում է միջազգային թշմամանք սերմանելու, պատերազմ հրահրելու, իշխանությանը վիրավորելու, զրպարտության, սպանության սպառնալիքի մեջ։
Այս մասին հայտնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով տարիներ առաջ Արցախ այցելելու պատճառով Բաքվի պահանջով Բելառուսից արտահանձնվել է Ադրբեջանին։