Կարևոր իրադարձություններ

Չիլիում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կետը կուլ տալիս երիտասարդին, վայրկյաններ անց՝ երախից դուրս շպրտում

14 Փետրվար, 2025 17:50
Չիլիում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կետը կուլ տալիս երիտասարդին, վայրկյաններ անց՝ երախից դուրս շպրտում

Չիլիում կետն անսպասելի հարձակվել և կուլ է տվել փչովի փոքր նավակն ու թիրավարողին, սակայն վայրկյաններ անց երախից դուրս է շպրտել երիտասարդին և նավակը:

Հայրը նկարահանելիս է եղել որդուն, երբ կետը հարձակվել է նավակի վրա։ Երիտասարդը մի քանի վայրկյան մնացել է կետի բերանում՝ ստանալով քերծվածքներ, գրում է Associated Press-ը:

 Ադրիան Սիմանկասը, պատմել է, որ հոր հետ Մագելանի նեղուցում էր, երբ կենդանին հարձակվել է:

«Մտածեցի՝ մահացել եմ, մտածեցի՝ արդեն կերել է ինձ, կուլ տվել», - պատմել է Սիմանկասը՝ նկարագրելով մի քանի վայրկյանի սարսափը:

 

Լրահոս

Դիտել ավելին