Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15 Փետրվար, 2025 15:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

 Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 19-20-ը սպասվում է ձյուն:

 

Լրահոս

Դիտել ավելին