Կարևոր իրադարձություններ

Արարատում ավտոմեքենաներ են բախվել

15 Փետրվար, 2025 19:56
Արարատում ավտոմեքենաներ են բախվել

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։20-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են «Toyota» մակնիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներով տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ 2101»-ի գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին